geozone.am

Երկրաֆիզիկական հետազոտություններ

Մեր կողմից կատարվող երկրաֆիզիկական հետազոտությունները ներառում են

  • Սեյսմիկ ալիքների բազմակապուղի վերլուծության մեթոդ (MASW)

    Գրունտների սեյսմիկ հատկությունների որոշման նպատակով իրականացվում են հետազոտություններ։ Համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրություններում կիրառվել են`  Մակերևույթային սեյսմիկ ալիքների բազմակապուղի վերլուծության մեթոդը (MASW- multichannel analysis of surface waves)։ Մեթոդի կիրառմամբ որոշվում են վերին ստվարաշերտում լայնական ալիքների տարածման միջին արագությունները, ինչպես նաև երկրակեղևի վերին՝ մինչև 35 կամ ավելի մետր ստվարաշերտի համար որոշվում են գրունտների կարգը՝ ըստ սեյսմիկ հատկությունները։ Աշխատանքներն իրականացվում են SoilSpy Rosina (Italy, Micromed) սարքավորման միջոցով:

  • Միկրոտատանումների գրանցման մեթոդ (H/V)

    Միկրոտատանումների գրանցման մեթոդի (H/V մեթոդ) կամ Նակամուռայի մեթոդի (Nakamura Y., 1989) կիրառման նպատակն է որոշել գրունտների ազատ տատանման գերակշռող պարբերությունները, գրունտների կարգը։ Աշխատանքները իրականացվում են Tromino ZERO (Italy, Micromed) սարքավորման միջոցով (SESAME, 2004):

  • Երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքներ

  • Բազմակապուղի մակերևույթային սեյսմիկ ալիքների վերլուծության (MASW) մեթոդի արդյունքներ

  • Միկրոտատանումների գրանցման մեթոդի արդյունքներ

  • Ամփոփում և Եզրակացություններ