Geozone ՍՊԸ-ն հանդիսանում է ինժեներաերկրաբանական հետազոտությունների ոլորտի առաջատար ընկերություն:
Մեր ընկերությունը կատարում է ինժեներաերկրաբանական հետազննում, որի նպատակն է մանրակրկիտ ուսումնասիրել տվյալ տեղանքի գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունները։ Հետազննման արդյունքում պարզաբանվում են գրունտների կարգը, նրանց կրող ունակությունները։ Վերջնարդյունքում կազմվում է հաշվետվություն (եզրակացություն) տվյալ տեղանքի գրունտների մասին։ Աշխատանքները կատարվում են բոլոր տիպի նախագծվող կառույդների համար (բնակելի շենքեր, ճանապարհներ, կամուրջներ, խողովակաշարեր, բարձրավոլտ օդային գծերի հենարաններ, ենթակայաններ և այլն)։ Հետազննման աշխատանքների մեջ են մտնում հորատանցքերի հորատում, ըստ անհրաժեշտության՝ լաբորատորիա, նյութերի կամերալ մշակում. (տարածքի հատակագծի՝ երկայնական կտրվածքի՝ պրոֆիլների կազմում)։
Ընկերությունը կատարում է երկրաֆիզիկական և գեոդեզիական աշխատաքներ։
Մեր ընկերությունը աշխատանքները կատարում է Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերին համապատասխան և կարևորը որակով։ Ընկերությունը լիցենզավորված է
22 տարվա մասնագիտական փորձ
Առաջին կարգի մասնագետի հավաստագիր
Աշխատանքային կարգապահություն
Բարձրորակ չափանիշներով տեխնոլոգիաների օգտագործում
Հարցե՞ր ունեք
Գրեք մեզ, և մենք կպատասխանենք Ձեզ հետաքրքրող հարցերին